ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով կարևոր քննարկումներ․ գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին։
«Նոյեմբերի 18-ին մենք երկու շրջադարձային քննարկումներ ունենք, որոնք անչափ կարևորում ենք։ Առաջինը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախագահությամբ օրվա առաջին կեսին և կառնչվի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, իսկ օրվա երկրորդ կեսին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Պոլյանսկին։