05 Դեկ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով կարևոր քննարկումներ․  գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին։

«Նոյեմբերի 18-ին մենք երկու շրջադարձային քննարկումներ ունենք, որոնք անչափ կարևորում ենք։ Առաջինը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախագահությամբ օրվա առաջին կեսին և կառնչվի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, իսկ օրվա երկրորդ կեսին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Պոլյանսկին։