20 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող. հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

«Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ:

Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրեց նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ