20 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր․ Սեդրակ Քոչարյանի կինը գրառում է կատարել

Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր․ Սեդրակ Քոչարյանի կինը գրառում է կատարել

Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է․ գրել է Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը։

«2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին, արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։ Ի դեպ, Լևոնը ևս անցնում է քրեական գործով՝ ոստիկանին հարվածելու հոդվածով, այնինչ ուղիղ եթերում բոլորս ականատես ենք եղել հակառակի։ Քոչարյան ընտանիքի բոլոր տղամարդիկ հետապնդվում են այսօր։

Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։

Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։

Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ