ABCMEDIA
ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին. Ֆիլիպո Գրանդի

ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին. Ֆիլիպո Գրանդի

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) ղեկավար Ֆիլիպո Գրանդին իր X-ի
(նախկինում թվիթեր) միկրոբոլոգում հայտարարել է աջակցությունը Հայաստանին ուժեղացնելու
մասին։

«Ավելի քան 100 հազար փախստական Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից: ՄԱԿ Փախստականների
հարցերով գործակալությունը և մարդասիրական այլ գործընկերներն ուժեղացնում են իրենց
աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն շատ հրատապ պահանջվում է նաև միջազգային
օգնություն» , – գրել է Գրանդին։