ABCMEDIA
Դավիթ Բաբայանը ձերբակալվել է

Դավիթ Բաբայանը ձերբակալվել է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է Դավիթ Բաբայանի
ձերբակալության մասին: Նշվում է, որ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Դավիթ Բաբայանն ինքն էր տեղեկացրել Ստեփանակերտից Բաքու մեկնելու
մտադրության մասին: Նա նշել էր, որ քանի որ ընգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում» և
Բաքուն պահանջում է իրեն, կհանձնվի Ադրբեջանի իշխանություններին, քանի որ իր փախուստը
վնաս կհասցնի քաղաքացիներին: