15 Նոյ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինական քաղաքում դեռ ամառ է. 30 տարվա ջերմային ռեկորդ է սահմանվել

Չինական քաղաքում դեռ ամառ է. 30 տարվա ջերմային ռեկորդ է սահմանվել

Չինաստանի խոշորագույն քաղաքներից մեկում դեռ ամառ է։ Թեպետ արդեն նոյեմբերի կեսն է, բայց ջերմաստիճանը չի իջել սեզոնի փոփոխության համար անհրաժեշտ շեմից․ այս մասին հայտնում է The Guardian-ը։

Քաղաքի միջին ջերմաստիճանը ներկայումս 24,9°C է, ինչը 1,2°C-ով գերազանցում է պատմական միջինը։

Շուրջ 19 միլիոն բնակչությամբ բնակեցված Գուանդուն նահանգում ջերմաստիճանը գերազանցել է իր ջերմային ռեկորդը վերջին երեք տասնամյակի ընթացքում:

Վերջին տարիներին Չինաստանում եղանակային ծայրահեղությունները ավելի հաճախակի են դարձել՝ երաշտների, ջրհեղեղների և ջերմային ալիքների պատճառով։