15 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է մոտ 80 000 ռուս զինծառայող, օրական միջինում՝ 140 հոգի․ BBC

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է մոտ 80 000 ռուս զինծառայող, օրական միջինում՝ 140 հոգի․ BBC

Բաց տվյալների հիման վրա BBC-ին Mediazona հրատարակության և կամավորների խմբի հետ միասին հաջողվել է բացահայտել 78329 ռուս զինվորականների անունները, որոնք զոհվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։ Հաստատված զոհերի թվի աճի տեմպերն այժմ ամենաբարձրն են ողջ պատերազմի ընթացքում։

Սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ցուցանիշները մեկուկես անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները, իսկ 2022 թվականի տվյալներին՝ ավելի քան կրկնակի անգամ։

2024 թվականին հաստատված ռուսների մահերի միջին տարիքը եղել է 38-ը, մինչդեռ պատերազմի առաջին ամիսներին մահացության միջին տարիքը 21-ն էր։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ամեն օր միջինը 140 ռուս զինվորականի մահվան մասին հաղորդումներ են արձանագրվել։ 2024 թվականի հոկտեմբերի ցուցանիշներն էլ ավելի բարձր են եղել՝ օրական միջինը 152 ռուս զինվորականի մահ է հաստատվել։

Որոշ մահախոսականներում մահվան ամսաթիվը նշվում է 2024 թվականի առաջին կեսը կամ նույնիսկ պատերազմի նախորդ տարիները: Սակայն վերջին երկու ամսում կորուստների աճի տեմպերը 1,6 անգամ գերազանցում են 2023 թվականի միջին օրական ցուցանիշը։ Այն ժամանակ ստացվում էր մոտ 90 մահվան մասին հաստատում։

Բոլոր մահացածների առնվազն 56%-ը եղել են մարդիկ, ովքեր պատերազմի սկզբում կապված չեն եղել ռուսական բանակի հետ։