
ԼՂ-ում մարդիկ պետք է հավատան՝ միայնակ չեն․ Բերբոք
Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դռները միջազգային
հանրության առաջ. X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
«Բավական կարևոր է՝ ՄԱԿ-ի
առաքելությունն անհապաղ այցելի տարածաշրջան։ Մեր գործընկերների հետ միասին ձգտում ենք
միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է
հնարավորություն ունենան հավատալ, որ իրենք միայնակ չեն»,- գրել է ԱԳ նախարարը։