ABCMEDIA
ԼՂ-ում մարդիկ պետք է  հավատան՝ միայնակ չեն․ Բերբոք

ԼՂ-ում մարդիկ պետք է հավատան՝ միայնակ չեն․ Բերբոք

Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դռները միջազգային
հանրության առաջ. X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։

«Բավական կարևոր է՝  ՄԱԿ-ի
առաքելությունն անհապաղ այցելի տարածաշրջան։ Մեր գործընկերների հետ միասին ձգտում ենք
միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է
հնարավորություն ունենան հավատալ, որ իրենք միայնակ չեն»,- գրել է ԱԳ նախարարը։