
Ֆրանսիան Արցախից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել
Հայաստան, որը տրամադրվելու է Արցախից բռնի տեղահանվածներին:
«Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական
օգնությունն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեն և ՀՀ առողջապահության
նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։