16 Նոյ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պատվաստանյութերի դեմ հանդես եկող Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահական գերատեսչության ղեկավարի պաշտոնում

Թրամփը պատվաստանյութերի դեմ հանդես եկող Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահական գերատեսչության ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատվաստանյութերի դեմ հանդես եկող, նախկինում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է  ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում․ հայտնում է BBC-ն։

Եթե Քենեդու թեկնածությունը վավերացվի Սենատի կողմից, նա կգլխավորի հսկայական գերատեսչություն, որը կվերահսկի ամեն ինչ՝ սկսած սննդի անվտանգությունից մինչև բժշկական հետազոտություններ և առողջապահական ծրագրեր:

Քենեդու թեկնածությունն առաջադրելով՝ Թրամփը նշել է, որ նա «կօգնի Ամերիկան ​​կրկին առողջ դարձնել»։

Ամերիկյան հանրային առողջության ասոցիացիայի (APHA) գործադիր տնօրենն ասել է, որ կազմակերպությունը «լիովին դեմ է լինելու» Քենեդու նշանակմանը:

Ինպես նշում է CNN-ը, ​​Քենեդին հանդես է եկել պատվաստանյութերի կիրառման դեմ՝ նշելով, որ դրանք անվտանգ և արդյունավետ չեն, ինչպես նաև նախկինում հայտարարել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի 600 աշխատակցի աշխատանքից հեռացնելու՝ իր ցանկության մասին։

Ըստ BBC-ի՝ պատվաստանյութ արտադրողների բաժնետոմսերը նվազել են ​​Քենեդու թեկնածության առաջադրումից հետո։