16 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
14.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

Երկրում տիրող անկարգությունների ու բողոքի ցույցերի պատճառով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է մայրաքաղաք Սուխումին։ Այս մասին TACC-ին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Թամիշ գյուղում։

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Աբխազիայում ցույցեր են, մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքի մասնակիցները նախապես պահանջում էին մերժել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Ցույցն ավելի ուշ վերածվել էր անկարգությունների, մասնակիցները կոտրել են Խորհրդարանի դարպասներն ու մուտք գործել տարածք, որից հետո մտել են նախագահի  նստավայր։