Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կգտնի և «կոչնչացնի» նրանց, ովքեր իրեն մեղադրում են Ռուսաստանի հետ իբր կապեր ունենալու մեջ։ Գործարարը համապատասխան գրառումը հրապարակվել է X-ի իր էջում։
«Ես պատրաստվում եմ պարզել, թե ով է այդ մեղադրանքները հրապարակում և պատրաստվում եմ ոչնչացնել նրանց։ Նրանք (դեմոկրատ սենատորներ Ժաննա Շահինը և Ջեք Ռիդը-խմբ.) պարզապես խամաճիկներ են: Ո՞վ է իրականում գրել սա և ստիպել է այս ապուշներին ստորագրել դրա տակ»,- իր գրառման մեջ հարցրել է Մասկը։