ABCMEDIA
Ադրբեջանն առաջ է տանում  իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը․ Արման Թաթոյան

Ադրբեջանն առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը․ Արման Թաթոյան

Այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է
տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային
պահանջներով:  Այս մասին գրում է ՀՀ նակին ՄԻՊ
Արման Թաթոյանը։

«4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են
խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի»  կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր:

Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի
19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ
թշնամանքը` առաջ բերելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, մշակելով
Հայաստանից պահանջելու ենթակա իբր վնասների հատուցման միլիարդավոր (այս պահին ընդհանուր
20 միլլիարդի մասին է) ԱՄՆ դոլաների նոր պահանջներ:

Մենք շարունակում ենք այս ուղղությամբ մանրամասն
ուսումնասիրությունները` ադրբեջանական թշնամանքը վեր հանելու և դրա դեմ պայքարի համար»,
– գրել է Թաթոյանը։