Երեկ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, դեպքի պահին վարչապետն ու նրա ընտանիքի անդամներն այնտեղ չեն եղել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և անվտանգության ծառայությունը։Այս գերատեսչությունների մամուլի ծառայությունները համատեղ հայտարարությամբ ընդգծում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
«Սա լուրջ միջադեպ է, և ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։