ABCMEDIA
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների համար

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների համար

Դանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին Արցախից
տեղահանված հայերի կարիքները հոգալու համար։ Այս մասին իր X-ի
(նախկինում թվիթեր) միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Դանիայի դեսպան Ան Թոֆթ
Սորենսեն։

«Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու
համար», – գրել է դեսպանը և լուսանկարներ հրապարակել Արցախի քաղաքացիներին հյուրընկալող
Գորիսի մարդասիրական կայանից: