ABCMEDIA
«Ավրորա» նախաձեռնության դափնեկիրներն ու անդամները պահանջում են ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին

«Ավրորա» նախաձեռնության դափնեկիրներն ու անդամները պահանջում են ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիրներն
ու անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Բարերար, գործարար, Հայաստանի Հանրապետության
քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն
Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես
մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք
անում անհապաղ ազատ արձակել նրան:

Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի
համար Ռուբենն այդքան մեծ ջանքեր է ներդրել, վերջին ութ տարիների ընթացքում արժանին
է մատուցել և աջակցել նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար
ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ճակատագրի հեգնանքով այժմ Ռուբենն
ինքն է դարձել նույն հալածանքի զոհը, ինչպես այն հերոսները, որոնց նա փորձել է օգնել՝
որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

Երբ ավելի քան մեկ տարի առաջ Ռուբենը տեղափոխվեց
Լեռնային Ղարաբաղ՝ մինչեւ 10-ամսյա շրջափակումը, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության
ապրանքների մուտքի արգելափակումը և վերջին ռմբակոծությունները, նա արեց դա՝ գիտակցելով,
թե որքան մեծ են ռիսկերը: Բայց նա վճռական էր՝ օգնելու խաղաղ լուծում գտնելու հակամարտությանը։

Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն
իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու
գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես և տարածաշրջանում
տասնյակ հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն
է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին
համաձայն ապրելու իրավունքի իրացմանը: Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի
նրան և ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա և տարածաշրջանի բոլոր
հայերի իրավունքների», ասված է հայտարարության մեջ։