Ֆիլիպիններում փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել
Վերջին ամսվա ընթացքում Ֆիլիպիններին պատուհասած վեցերորդ խոշոր փոթորիկը մեծամասշտաբ ավերածությունների պատճառ է դարձել։ Առնվազն ութ մարդ է զոհվել Ֆիլիպինների հյուսիսում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով, որն առաջացել է Man-I թայֆունի հետևանքով․ հայտնում է Sky News-ը։
Յոթ հոգուց բաղկացած ընտանիքը, այդ թվում՝ ութամյա մի աղջիկ, մահացել է նոյեմբերի 18-ին՝ Լուզոն նահանգում առաջացած սողանքի հետևանքով, բայցի այդ կան բազմաթիվ անհետ կորածներ։
Ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել թայֆունից և նախորդ երկու փոթորիկներից, մոտ 700,000 մարդ լքել են իրենց տները և տեղափոխվել ժամանակավոր կացարաններ կամ այլ վայրեր։