Դանիայում 1 միլիարդ ծառ կտնկեն՝ պարարտանյութերի օգտագործումը նվազեցնելու համար
Նոյեմբերի 18-ին դանիացի օրենսդիրները համաձայնագիր են ստորագրել 1 միլիարդ ծառ տնկելու և գյուղատնտեսական հողերի 10%-ը անտառների վերածելու մասին։ Նրանք նախատեսում են առաջիկա 20 տարում նվազեցնել պարարտանյութերի գործածումը․ գրում է Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ Դանիայի կառավարությունը հայտարարել է , որ «վերջին 100 տարվա ընթացքում Դանիայի լանդշաֆտի ամենամեծ փոփոխությունը»։
Համաձայնագիրը կհատկացնի 43 միլիարդ կրոն (6,1 միլիարդ դոլար)՝ գալիք երկու տասնամյակի ընթացքում ֆերմերներից հողերը հետ գնելու համար: