Եգիպտոսից Ճապոնիա 275 օրում՝ առանց ինքնաթիռի
Ճանապարհորդ Օմար Նոքը Եգիպտոսից Ճապոնիա իննամսյա ճամփորդության է մեկնել մեկ սկզբունքով՝ առանց ինքնառիթի։ Նա Եգիպտոսից 275 օրում հասել է Տոկիո։
Նա ճամբար է հիմնել Չինական Մեծ պատի վրա, ձիով անցել Ղրղզստանի լեռներով, հանդիպել Աֆղանստանի ժողովրդին և հասել Ճապոնիա։
Ըստ նրա՝ տրանսպորտի այլ եղանակներից օգտվելը «թույլ է տալիս ավելին տեսնել»։
Նոքը՝ 30-տարեկան է, ունի գերմանական արմատներ, բայց ապրում է Կահիրեում։ Նա թողել է ֆինանսների ոլորտում իր աշխատանքն ու իր միջոցներն օգտագործել ճանապարհորդության համար։
Ճապոնիա հասնելու համար նա քայլել է, ճանապարհ անցել ավտոստոպով, բեռնանավով, նավով, ուղտով, ձիով և միջոցներով։
Ճանապարհորդության ընթացքում Նոքն իր ամենօրյա արկածները ցույց է տվել Instagram-ի իր էջում, որտեղ հետևորդների թիվն աճել է 750 հազար հետևորդով։