22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պնդում է Արցախ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում. պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պնդում է Արցախ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում. պետքարտուղարություն

ԱՄՆ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանումը, մարդասիրական
կարիքների և հնարավորինս շուտ միջազգային առաքելություն ստեղծելու հարցերը․
հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ստեղծված իրավիճակում դա մեր առաջնահերթությունն է, և մենք աշխատում
ենք տեղից շարժվելու ուղղությամբ: Այսպիսով, մենք բավականին լուրջ ենք վերաբերվում
միջազգային առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր
է, քանի որ այն առնչվում է մարդասիրական օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների
վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը,
որ պետքարտուղարն այս հարցը բարձրացրել է նախագահ Ալիևին ուղղված իր կոչում, ճնշել
է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը»,-ասել է Միլլերը։

Նա նշել է, որ այժմ քննարկվում է, թե ում հովանու ներքո է մեկնարկելու
առաքելությունը, ովքեր են ընդգրկված լինելու, ինչպիսին է այն լինելու:

Միլլերը չի մեկնաբանել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած
որոշումը, համաձայն որի Արցախի հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ: