Աբխազիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին․ այս մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն РИА Новости-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ախխազիայում մասսայական բողոքի ակցիաներ էին ընթանում, պատճառը Ռուսաստանի հետ կնքված ներդրումային պայմանագիրն էր, որն առաջացրել է ընդդիմության ակտիվ դիմադրությունը, քանի որ այն կործանարար են համարում Աբխազիայի տնտեսական ինքնիշխանության համար։
Սուխումում ցուցարարները գրավել են կառավարական շենքերը և պահանջել նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Երեկ հայտնի դարձավ, որ բանակցություններ են մեկնարկել իշխանության ու ընդիմության ներկայացուցիչների միջև. ըստ պայմանավորվածության` նախագահը հրաժարական էր ներկայացրել։