ABCMEDIA
Պահանջում եմ անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Մխիթարյան

Պահանջում եմ անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին
ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է
Արցախի նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանի՝
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալմանը։

«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին
և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ
փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը
դառնում է տագնապալի միտում:

 Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն
մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա»
մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով
է և ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է
Մխիթարյանը։