Մի շարք երկրներ սահմանափակել են Ուկրաինայում իրենց դեսպանատների աշխատանքն՝ անվտանգության սպառնալիքների պատճառով
Կիևում Իսպանիայի դեսպանությունը հայտարարել է, որ ցերեկային ժամերին ծառայություններ չի մատուցի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով։
Դիվանագիտական առաքելությունն այս մասին փոստով ծանուցել է Ուկրաինայում բնակվող թագավորության քաղաքացիներին։ Դեսպանատունը խորհուրդ է տվել իսպանացիներին ուժեղացնել անվտանգության միջոցները, ինչպես նաև «հետևել տեղական իշխանությունների բոլոր առաջարկություններին» և տեղյակ լինել ապաստանների գտնվելու վայրերի մասին։
Իր հերթին՝ Կիևում Իտալիայի դեսպանատունը նույնպես տեղեկացրել է, որ օրվա ընթացքում այցելուներ չի ընդունելու՝ անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով։ «Որպես նախազգուշական միջոց Կիևում դեսպանատունն այսօր փակ կլինի այցելուների համար, սակայն այն շարունակում է գործել»,- նշվել է դեսպանատան կայքում։ «Օդային գրոհի դեպքում», դեսպանատունը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող Իտալիայի քաղաքացիներին պահպանել անվտանգության միջոցները և «անհապաղ գնալ մոտակա ապաստարան»:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև Կիևում ԱՄՆ դեսպանատան փակման մասին։