ABCMEDIA
«Ուրարտու» ՖԱ-ը հայտարարել է Արցախից տեղահանված հայրենակիցներին օգնելու համար ֆինանսական ներդրման մասին և կոչ է արել հայկական մյուս ակումբներին միանալ նախաձեռնությանը

«Ուրարտու» ՖԱ-ը հայտարարել է Արցախից տեղահանված հայրենակիցներին օգնելու համար ֆինանսական ներդրման մասին և կոչ է արել հայկական մյուս ակումբներին միանալ նախաձեռնությանը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է
գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել
Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև
խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։ Այս մասին ասված է ակումբի կայքում
հրապարակված հայտարարության մեջ։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային
հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու
անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար
հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն
տրամադրելով ծախսված միջոցների մասին։

Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ ենք
անում միանալ մեր նախաձեռնությանը.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա;

«Ուրարտու»;

«Ալաշկերտ»;

«Արարատ»;

«Արարատ-Արմենիա»;

«Վան»;

«Վեստ Արմենիա»;

«Նոա»;

«Փյունիկ»;

«Շիրակ»:

 Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում»,
– ասված է հայտարարության մեջ։