ABCMEDIA
ԱՄՆ-ն հայտարարել է Հարավային Կովկասում արձագանքման խումբ տեղակայելու մտադրության մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Հարավային Կովկասում արձագանքման խումբ տեղակայելու մտադրության մասին

 ԱՄՆ-ն հինգշաբթի կհայտարարի աղետների արձագանքման խումբ տեղակայելու մասին
Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի ֆոնին։ Այսմասին  հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով
Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հայտարարությանը։

«Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը կհայտարարի Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների
արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ ամերիկյան մարդասիրական օգնությունը համակարգելու
համար»,- գրում է գործակալությունը։

Նշվում է, որ այս խմբի խնդիրն է լինելու գնահատել
իրավիճակը, բացահայտել առաջնահերթ կարիքները և աշխատել գործընկերների հետ՝ անհրաժեշտ
օգնություն ցուցաբերելու համար: