ABCMEDIA
Կապանում գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Կապանում գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում
է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։

 Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել
է  Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման
հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։

 Նա հավելել է, որ այժմ աշխատակիցների համար
ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։

 Դիվանագետը նշել է, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության
բացման դրդապատճառներն ակնհայտ են, և հիշեցրել է, որ Սյունիքի մարզում բավական շատ
են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել։

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից
հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես
անհրաժեշտություն է։

Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում
է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն
ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ թե ուշ պետք է բացվեր
նաև այստեղ», – նշել է Շանինը։