ABCMEDIA
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի
Հռոմի ստատուտի
(կանոնաադրության) վավերացումը ամենաբացասական
հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. Երևանը հաշվի չի առել ստատուտի
վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։ Այս մասին ասված է  ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության
մեջ։

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացվել են Ռուսաստանի դիրքորոշման մասին, ըստ որի
Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում,
երբ այդ կառույցը «ձերբակալման օրդեր» է ներկայացրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։

Երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը մեր կողմից դիտարկվել
է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը ձեռնտու կլիներ երկու կողմին էլ։
Ցավոք, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել՝ հօգուտ
Հռոմի ստատուտի վավերացման։ Սա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների
վրա։ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո դժվար է պատկերացնել ՌԴ ղեկավարության
այցերը Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ։