27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն աշխատանքային միգրանտների կարիք ունի՝ լարված ժողովրդագրական իրավիճակի պատճառով. Պեսկով

ՌԴ-ն աշխատանքային միգրանտների կարիք ունի՝ լարված ժողովրդագրական իրավիճակի պատճառով. Պեսկով

Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ այլ երկրներից՝ ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացման համար: ՌԴ-ն ողջունում է նրանց ժամանումը, РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միգրանտները անհրաժեշտություն են: Փաստն այն է, որ մենք ունենք շատ լարված ժողովրդագրական իրավիճակ: Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք: Դինամիկ զարգանալու և զարգացման բոլոր ծրագրերը իրականացնելու համար, իհարկե, մեզ պետք են աշխատողներ»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երբ խոսքը միգրանտների ներգրավման մասին է, իշխանություններն, առաջին հերթին, պետք է մտածեն երկրի քաղաքացիների շահերի մասին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ միգրանտները ռուսների շրջանում թշնամանք չեն հարուցի, եթե նրանք տիրապետեն օրենքներին և պատրաստ լինեն դրանք կատարել, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսաց լեզվին։ Բացի այդ՝ Պուտինը հավելել է, որ Ռուսաստան ժամանած միգրանտները պետք է ապրեն «մարդկային պայմաններում» և օգտվեն բոլոր առավելություններից։