ABCMEDIA
Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ խորքային ատելությունը անդադար շարուանկվում է․ «Թաթոյան» հիմնադրամ

Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ խորքային ատելությունը անդադար շարուանկվում է․ «Թաթոյան» հիմնադրամ

Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր
հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ տարածվում է  ադրբեջանական տիրույթում ․ տեղեկացնում են Թաթոյան
հիմնադրամից։

«Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունը
անդադար շարուանկվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը:
Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների: Ադրբեջանական
սոցիալական մեդիայում մեկնաբանությունները պարունակում են սպանության, բռնության կոչեր
և արժանապատվությունը նսեմացնող բովանդակություն, ծաղրում են հայ կանանց (որպես մայրեր,
դուստրեր)` միայն հայկական էթնիկ պատկանելիության հիմքով»,-նշված է հայտարարության
մեջ։