27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել

Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին  անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին, գրում է Ermenihaber-ը։

Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին  և ներկայումս կառույցի հետ երկու կարևոր բանակցություններ են վարվում վիզայի ազատականացման և մաքսային անցակետերի թարմացման վերաբերյալ։

Թուրք նախարարն ընդգծել է, որ «ԵՄ»-ի հետ հարաբերությունների վրա ազդեցություն է ունենում նաև Սիրիայում իրականացվող գործողությունների վերաբերյալ եվրոպական համայնքի ունեցած քաղաքական գնահատականը։