![Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/11/21364039_0_85_1600_985_1920x0_80_0_0_58885205b9972c2d839c370b60290fd5.jpg)
Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 23–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8…+10 աստիճան։