11 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ռազմական կցորդը ձերբակալվել է Ստամբուլում՝ 70 կգ ոսկով. լրատվամիջոցներ

Ադրբեջանի ռազմական կցորդը ձերբակալվել է Ստամբուլում՝ 70 կգ ոսկով. լրատվամիջոցներ

Ստամբուլում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քահրաման Շամիլ օղլու Մամեդովին, ով, ըստ ԶԼՄ-ների տեղեկության, Ադրբեջանի ռազմական կցորդ է։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նրան բերման են ենթարկել Ստամբուլի օդանավակայանում, մյուսները տեղեկացնում են, որ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սարիյեր թաղամասի Vadi Istanbul առևտրի կենտրոնի մոտ։ Խուզարկության ընթացքում Մամեդովից առգրավվել է 70 կգ ոսկի։

Իշխանությունները հայտնել են, որ ոսկու ծագման և նպատակային նշանակության մասին բավարար տեղեկատվություն չի տրամադրվել: Ենթադրվում է, որ Մամեդովը կարող էր փորձել օգտագործել իր դիվանագիտական անձեռնմխելիությունը Թուրքիայի տարածքով ապօրինի ոսկի տեղափոխելու համար։ Չնայած դիվանագիտական կարգավիճակը որոշակի արտոնություններ է տալիս միջազգային պայմանագրերով՝ նման գործողությունները համարվում են օրենքին հակասող և քրեական հանցագործություն: Այս հարցով Ստամբուլի գլխավոր դատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել։ Միջադեպից հետո Ադրբեջանում սկսվել են վարչական և դատական հետաքննություններ։ Հետաքննության նպատակն է պարզել՝ արդյոք Մամեդովը մաքսանենգության կազմակերպված ցանցի մա՞ս է կազմել, թե՞ գիտակցաբար կամ անգիտակցաբար ներգրավված է եղել գործողության մեջ։ Միջադեպը վերսկսել է միջազգային բանավեճը դիվանագիտական անձեռնմխելիության չարաշահման վերաբերյալ։

Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց ոսկու ծագման և նպատակների մասին լրացուցիչ մանրամասների, գործը կարող է վերածվել դիվանագիտական ճգնաժամի: Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի սերտ կապերը վճռորոշ դեր կխաղան խնդրի լուծման գործում։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ակնկալում են թափանցիկ մոտեցում՝ դիվանագիտական հարաբերությունների վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ