28 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է մեկնարկել տիտղոսի պաշտպանության համար  մրցամարտը Գուկեշի դեմ

Աշխարհի չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է մեկնարկել տիտղոսի պաշտպանության համար մրցամարտը Գուկեշի դեմ

Սինգապուրում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը տիտղոսը պաշտպանող 32-ամյա չինացի Դին Լիրենի և հավակնորդ, 18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշի միջև։

Առաջին պարտիայում Դին Լիրենը սեւ ֆիգուրներով հասավ հաղթանակի 42-րդ քայլին։

138 տարվա մեջ առաջին անգամ տիտղոսը վիճարկում են երկու ասիացի գրոսմայստերներ։

Մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։ Եթե մրցամարտն ավարտվի 14 պարտիայի ընթացքում, ամեն մասնակիցը 200 հազարական դոլար կստանա ամեն հաղթանակի համար, իսկ մնացած գումարը հավասար կկիսեն։ Եթե անցկացվի թայ-բրեյք, չեմպիոնը կստանա 1,3 միլիոն դոլար, պարտվողը՝ 1,2 միլիոն դոլար։