25 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից

Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնից ՝ նախագահական ընտրություններում պարտվելու պատճառով․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Նա պարզաբանել է, որ մնում է երկրի վարչապետ այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը ընտրություններից հետո նախարարների կաբինետի նոր ղեկավար չի նշանակել:

Ռումինիայում նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Առաջին տեղում է անկախ թեկնածու Քըլին Ջեորջեսկուն՝ ձայների 22,94 տոկոսով: «Ռումինիայի փրկության միություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ելենա Լասկոնին, որն աջակցում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերությանը, ունի ձայների 19,18 տոկոսը: Չոլակուն երրորդ տեղում է, ունի ձայների 19,15%-ը:

Ռումինիայի օրենսդրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով ստացել է ցուցակներում ընդգրկված ընտրողների ձայների կեսից ավելին: Իսկ եթե ձայները 50 տոկոսից պակաս լինեն, ապա երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 8 – ին, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ հաղթող է հայտարարվում նա, ով կհավաքի պարզ մեծամասնությունը: