
Դոմարաջու Գուկեշը հաղթեց Դին Լիրենին շախմատային թագի համար մրցամարտի երրորդ պարտիայում և հավասարեցրեց ընդհանուր հաշիվը
Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում տիտղոսի հավակնորդ, 18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը երրորդ պարտիայում հաղթեց չեմպիոնի կոչումը պաշտպանող 32-ամյա չինացի Դին Լիրենին։
Գուկեշին սպիտակ ֆիգուրներով հաղթանակիհասնելու համար պահանջվեց 37 քայլ։
Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 1,5:1,5:
Մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։ Եթե մրցամարտն ավարտվի 14 պարտիայի ընթացքում, ամեն մասնակիցը 200 հազարական դոլար կստանա ամեն հաղթանակի համար, իսկ մնացած գումարը հավասար կկիսեն։ Եթե անցկացվի թայ-բրեյք, չեմպիոնը կստանա 1,3 միլիոն դոլար, պարտվողը՝ 1,2 միլիոն դոլար։