Թրամփն ազգային անվտանգության նախկին խորհրդականին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության նախկին խորհրդական և ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում․ հայտնում է BBC-ն։
Քելլոգը, ամենայն հավանականությամբ, կլինի Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն ուղղված բանակցությունների կենտրոնում, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ Թրամփը խոստացել է դադարեցնել պատերազմը իր պաշտոնավարման առաջին իսկ օրը, թեև նա չի նշել, թե ինչպես է նախատեսում դա անել։
Քելլոգը հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոշտ բանակցությունների օգտին՝ պատերազմն ավարտին հասցնելու համար: