12 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Իրանի դեմ

Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Իրանի դեմ

Նոր Զելանդիան ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ նրան մեղադրելով քիմիական զենքի մասին կոնվենցիան խախտելու համար։ Համապատասխան հայտարարությունն արել է երկրի ԱԳՆ ղեկավար Ուինսթոն Փիթերսը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն Ուկրաինայում ապօրինի կերպով արցունքաբեր գազ են օգտագործել։ Փիթերսը նաև հայտնել է, որ Նոր Զելանդիայի իշխանություններն ամբողջ տարվա ընթացքում «զեկույցներ են ստացել» ռուսական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։

Բացի այդ՝ հայտարարության մեջ նշվում է, որ հակառուսական պատժամիջոցների փաթեթի հետ մեկտեղ Նոր Զելանդիան սահմանափակումներ է մտցնում Իրանի քաղաքացիների համար, ովքեր, ըստ Վելինգթոնի, ներգրավված են «Ռուսաստանին բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մատակարարման մեջ»:

Կառավարության տարածած փաստաթղթում նշվել է, որ Վելինգթոնը «կմիանա այն գործընկերներին, ովքեր պատժամիջոցներ են հայտարարել Ռուսաստանի Դաշնության «ստվերային նավատորմի» դեմ»։

Ընդհանուր առմամբ՝ սահմանափակումների նոր փաթեթը կվերաբերի Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլլովին և վեց իրանցիների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիեզերական հրամանատարության ղեկավար Ալի Ջաֆարաբադիին։ Բացի այդ՝ սահմանափակումներ են մտցվել ռուսական մի շարք կառույցների նկատմամբ, որոնց թվում են ՌԴ ՊՆ 27-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, ՌԴ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը, ինչպես նաև  Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարությունը։