ABCMEDIA
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ
որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի
տարածքում։ Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Այս մասին տեղեկացնում
է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն», –
ասված է հաղորդագրության մեջ։