ABCMEDIA
Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը

Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը

Արցախի քննչական կոմիտեն բնակիչներին հայտնել է, որ զոհվածների չճանաչված դիերի նույնականացման
համար հարկավոր է այցելել կառույց՝ ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

 «Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած
ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման,
սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ
կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական
կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում
ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

 Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»,-
նշված է հաղորդագրությունում։