ABCMEDIA
Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունը

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն
է տարածել՝ անդրադառնալով ոստիկանության կողմից ուսանողներին բերման ենթարկելու դեպքին։

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության
կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները
հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ
խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի
դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել
Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը», – ասված
է հայտարարության մեջ։