ԵԱՀԿ-ում Հս․ Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել անհապաղ բուժօգնություն ուղարկել Արցախում պшյթյունից տուժածներին
ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը
X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում վառելիքի պահեստում տեղի
ունեցած ողբերգական պայթյունին՝ կոչ անելով բուժօգնություն ուղարկել տուժածներին։
«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում վառելիքի
պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց ողբերգական մահվան համար։ Կոչ
ենք անում անհապաղ անարգել մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրել, որպեսզի
մարդիկ, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար, կարողանան բժշկական օգնություն
ստանալ»,-ասված է գրառման մեջ։