Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան՝ արցախցիներին օգնելու համար. Ֆրանսիայի արտգործնախարար
Առաջիկա ժամերին Ֆրանսիան վիրավոր
արցախցիներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի
Երևան։ Այս մասին իր X-ի (նախկինում թվիթեր) միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար
Կատրին Կոլոննան։