ABCMEDIA
Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ Արցախում պայթյnւնից տուժածներին բուժելու նպատակով

Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ Արցախում պայթյnւնից տուժածներին բուժելու նպատակով

Բրիտանացի ռազմական բժիշկ, պրոֆեսոր
Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ Արցախում տեղի ունեցած պայթյունից տուժածներին
հայ այրվածքաբանների հետ միասին անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ
երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով
տարբեր բարդությունների վիրահատություններ:

Սթիվ Ջեֆերը Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության
բաժնի» պրոֆեսոր է։