04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն առաջարկել է Կանադային դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

Թրամփն առաջարկել է Կանադային դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, հայտնել է Fox News-ը։

Թրամփը նշել է, որ Օտտավան չի կարողանում պահել ամերիկյան սահմանը՝ թույլ տալով թմրանյութերին և միգրանտներին ավելի քան 70 երկրներից անցնել այդտեղով:

Թրամփը սպառնացել է 25% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների վրա Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը, եթե չլուծվեն սահմանային խնդիրները և առևտրային դեֆիցիտը, որը նա գնահատում է 100 միլիարդ դոլար: Թրյուդոն դեմ է արտահայտվել, քանի որ կարծում էր, որ դա կկործանի Կանադայի տնտեսությունը:

Ի պատասխան՝ Թրամփը հարցրել է․ «Այսպիսով, ձեր երկիրը չի՞ կարող գոյատևել առանց ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլար կողոպտելու»: Իսկ հետո նա առաջարկել է Թրյուդոյին Կանադան դարձնել 51-րդ ամերիկյան նահանգը, ինչը վարչապետի «նյարդային ծիծաղն» է առաջացրել։