ABCMEDIA
Ռուս խաղաղապահները ևս 70 մարդու են տարհանել Արցախի  Մարտունու շրջանից․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ևս 70 մարդու են տարհանել Արցախի Մարտունու շրջանից․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 70 մարդ
է տարհանվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ տեղեկացնելով,
որ տարհանված խաղաղ բնակիչները տեղափոխվել են Ստեփանակերտ։

Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուս
խաղաղապահներն ապահովել են 190 տոննա մարդասիրական բեռի, այդ թվում՝ սննդի ու վառելիքի
մատակարարումը Արցախի խաղաղ բնակչությանը։

Այս պահին ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման
վայրում շարունակում է մնալ 715 արցախցի, այդ թվում՝ 402 երեխա։ Նրանց տրամադրվում
է սնունդ, կացության վայր ու անհրաժեշտ բուժօգնություն։