ABCMEDIA
Արցախյան կողմը հայտնել է, թե ինչ է քննարկվել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը

Արցախյան կողմը հայտնել է, թե ինչ է քննարկվել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ Արցախի
ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են՝

 

·        
մի շարք հումանիտար
հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների
որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը,

·        
կարևորել բնական գազի
մատակարարման վերականգնման,

·        
էներգահամակարգի և ջրամատակարարման
ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների,
հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը
ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

 Հարցի
շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։