20 Ապր
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ

Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ

Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը, առանց դրսից միջամտության կամ պարտադրանքի․ ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Անհրաժեշտ է ազգային երկխոսություն հաստատել սիրիական հասարակության բոլոր հատվածների մասնակցությամբ՝ ներառական կառավարություն ձևավորելու համար։

Իսլամական Հանրապետությունը շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ ճգնաժամը կարգավորելու համար։

Իրանը հույս ունի, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ