ABCMEDIA
Ստեփանակերտի մոտակայքում բենզինի ցիստեռն է պայթել․ կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտի մոտակայքում բենզինի ցիստեռն է պայթել․ կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում՝ Հայկազովի տարածքում բենզինի ցիստեռն է պայթել կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում են ABC Media-ի
աղբյուրները։

Ըստ ականատեսների, պայթել է 100 տոննա կշիռ ունեցող ցիստեռն։ Մարդիկ այդտեղ էին
եկել Հայաստան տեղափոխվելու նպատակով՝ վառելիք ձեռք բերելու համար։ Տարածքում գոյացած
խցանման հետևանքով շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության։ Տեղում
գտնվող մեքենաներն էլ չեն բավականացնում, որպեսզի վիրավորներին առաջին օգնություն ցույց
տան։